Ներկայումս օնլայն նվիրատվրությունները հավաքվում են
Փարոս հիմնադրամի և նրա «Ծրագրեր հանուն բարգավաճման» նախաձեռնության աջակցությամբ:
Սեղմելով «Նվիրաբերել» կոճակը` դուք կուղղորդվեք Փարոս հիմնադրամի կայք: «Նվիրաբերելն» ընտրելուց հետո մի մոռացեք ընտրել #EveryGirl նախագիծը:
Աջակցի՛ր
ապագա
չեմպիոնին
Հովանավորիր
խաղացողին
Օգնեք մեկ աղջկա իրականացնել իր` ֆուտբոլ խաղալու երազանքը: Մեկանգամյա 100 ԱՄՆ դոլար նվիրատվությունը կապահովի նրա մասնակցությունը իր մարզի ֆուտբոլային լիգայում` ներառյալ անհրաժեշտ գույքը և մրցակցային խաղերին գնալու տրանսպորտը:
Սկսի՛ր
մրցաշարը
Հովանավորիր
թիմը
GOALS-ին օգնություն է հարկավոր Հայաստանի 8 մարզերում գործող ֆուտբոլային լիգաներին գույք մատակարարելու, ինչպես նաև շաբաթական ֆուտբոլային մարզումների և լիգաների խաղերի մասնակցության ծախսերը հոգալու համար: 800 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ Դուք կարող եք թիմին հովանավորել մեկ մրցաշարի ընթացքում, իսկ 1600 ԱՄՆ դոլարով` ամբողջ տարին:
Աջակցի՛ր
ծրագրին
Հովանավորիր
ճամբարը
Ամեն ամառ GOALS-ը Հայաստանի գյուղական համայնքներում անցկացնում է աղջիկների և տղաների միացյալ հնգօրյա ճամբար, որի ընթացքում մասնակիցները բարելավում են իրենց ֆուտբոլային և թիմային հմտությունները, մասնակցում առողջ երկխոսության և սպորտային միջոցառումների, ձեռք բերում առաջնորդության և համագործակցության հմտություններ, ինչպես նաև նոր կապեր ձևավորում համայնքի այլ անդամների հետ: 3000 ԱՄՆ դոլարով կարող եք հովանավորել մեկ ճամբար` աջակցելով # յուրաքանչյուրաղջկա հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը և օգնելով մասնակիցներին անմոռանալի ժամանակ անցկացնել:
Հասի՛ր
գավաթին
Հովանավորիր Ազգային առաջնությունը
Օգնեք Մարզային առաջնության հաղթողներին մրցել ամենամյա Ազգային առաջնությունում GOALS Գավաթի համար: Այս հանրային միջոցառումը հնարավորություն է ընձեռում ցուցադրելու մեր մարզիկների հմտություններն ու թիմային խաղը, փառաբանելու նրանց և նրանց նվաճումները:
Եթե դուք ցանկանում եք դառնալ այս միջոցառման հովանավորներից մեկը` խնդրում ենք կապվել Թենի Ավակյանի հետ info@goalsarmenia.org էլեկտրոնային հասցեով:
Բնեղեն աջակցություն
GOALS-ը մեծ ուրախությամբ է ընդունում չօգտագործված ֆուտբոլի գնդակներ, սպորտային կոշիկներ, համազգեստներ, խաղային ժիլետեր, կոներ, սուլիչներ և այլ պարագաներ ու սարքավորումներ:
Խնդրում ենք կապվել մեզ հետ մեր ընթացիկ նյութական կարիքների և առաքման վերաբերյալ տեղեկատվության համար։
ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։