Պայքարելով կարծրատիպերի դեմ Աչաջուրում
Tatevik Movsesyan is a sixteen year old girl from Achajour village playing in GOALS Tavush league. She is the captain of the team, which won first place in the GOALS 2017 Fall Tavush league. Տաթևիկ Մովսեսյանը տարեկան աղջիկ է Աչաջուռ գյուղից, ով խաղում է ֆուտբոլ Տավուշի լիգայում։ Նա թիմի ավագն է, որը զբաղեցրեց առաջին տեղը GOALS 2017֊ի Տավուշի աշնանային լիգայում։ Տաթևիկի հետ հարցազրույցի ժամանակ մենք իմացանք իր մանկության և մանկուց ֆուտբոլի հանդեպ կրքի մասին, որը սկսվեց, երբ նա դեռ ութ տարեկան էր։ Նա նայում էր, թե ինչպես են տղաները խաղում ֆուտբոլ իրենց գյուղի դաշտում և երազում էր, որ մի օր ինքն էլ կմասնակցի։ Բայց դա թվում էր անհասանելի երազանք։ Գյուղերում աղջիկների համար անընդունելի է խաղալ ֆուտբոլ։ Հետո, երբ նա տասնմեկ տարեկան էր, Կոկա Կոլան հայտարարեց աղջիկների ֆուտբոլի մրցաշարի մասին։ Չնայած իր ծնողների անհամաձայնությանը՝ նա մասնակցեց մրցաշարին։ Երեք տարի անց այդ մրցաշարում նա ստացավ «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգը նույն կարգի աղջիկների և տղաների մեջ, ինչը իրեն տվեց հպարտություն և խիզախություն։ Կարճ ժամանակ անց եղավ GOALS ֊ի Աչաջուրի թիմին միանալու հնարավորության մասին հայտարարություն։ Գյուղի համար սկզբում անսովոր էր ընդունել աղջիկների ֆուտբոլի թիմի գաղափարը և կար անապահովության զգացում։ Երբ սկսվեց աշնանային շրջանը՝ Տաթևիկը և թիմը իրենց ավելի վստահ զգացին և ավելի վարպետացան ֆուտբոլի մեջ։ Նույնիսկ իր հայրը սկսեց հետևել իր խաղերին և ընդունել իր ընդունակությունները՝ դանդաղ փոխելով իր մտածելակերպը։
Սկսած այդ ժամանակից՝ գյուղում տեղի ունեցավ փոփոխություն։ Գնալով ավելի շատ աղջիկներ էին ցանկանում միանալ թիմին, իսկ տղաներն ընդունում և խրախուսում էին աղջիկների ֆուտբոլը։ Տաթևիկն իրեն զգում էր ավելի ինքնավստահ և նվիրված։Նա ցանկանում է շարունակել իր կրթությունը սպորտի և ֆուտբոլի բնագավառում, երազում է դառնալ մրցավար և ֆուտբոլիստ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդեռացիայում։ Իր կարծիքով՝ առանց GOALS ֊ի չէին լինի այդ հնարավորություններն ու ոգեշնչումը։