GOALS-ը հայտարարում է Ազգային մրցաշարի ավարտը Ազգային մրցաշար 2021

Երևան, Հայաստան - 28 հունիս, 2021 -     «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ն մեծ ուրախությամբ հայտնում է, որ սույն թվականի հունիսի 26-ին Փյունիկի խաղադաշտում տեղի ունեցավ 2021թ-ի Ազգային մրցաշարը։

 Ազգային մրցաշարը սպորտային ամենասպասված իրադարձությունն էր մեր կազմակերպության, շահառուների և  թիմերի համար, որտեղ մարզային առաջնություններում հաղթած աղջիկների ֆուտբոլային թիմերը մրցեցին պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու համար։

<<Ազգային մրցաշարի նպատակն է զարգացնել սպորտային կյանքը համայնքներում, խթանել աղջիկների ներգրավվածությունը սպորտում, ինչու ոչ՝ նաև տոնել իրենց ձեռքբերումները ֆուտբոլում։ Շատ ուրախ ենք և հպարտ, որ այսօր արդեն ունենք ավելի քան 900 աղջիկ, ովքեր մասնակցում են GOALS-ի կազմակերպած միջոցառումներին>>,- իր բացման խոսքում ընդգծեց «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի նախագահ Թենի Ավակյանը։

DSC_0119.jpg

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը իր հերթին հորդորեց աղջիկներին փորձելու նմանվել կանանց ազգային հավաքականի աղջիկներին, ովքեր ևս ներկա էին ոգևորելու մեր աղջիկներին։

 Ծրագրի նպատակը համայնքներում սպորտի խթանումն է, կարծրատիպերի կոտրումը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովումը։

<<Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում>> ՀԿ-ի ծրագրերը և այդ թվում Ազգային մրցաշարը չէին կարող իրականացվել առանց մեր գործընկերների և աջակիցների։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՔՈԱՖ հիմնադրամին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, Փարոս հիմնադրամին, Գարի և Լինդա Ասսարյաններին, մեր սիրելի խորհրդի անդամներին իրենց աջակցության և ներդրման համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում <<Նորավանք>> և <<Փյունիկ>> ֆուտբոլային ակումբներին Ազգային մրցաշարի կազմակերպմանը աջակցելու համար։

 Այս տարի եզրափակիչ փուլում մրցեցին Շիրակի Անուշավան համայնքի և Սյունիքի Գորիսի «Բակունց» թիմերը առաջին տեղի համար և Լոռու Ալավերդիի 12 և Վայոց Ձորի Արենի համայնքի թիմերը մրցեցին երրորդ տեղի համար։

DSC_4713.jpg

 Թեժ պայքարում Սյունիքի Բակունց թիմը 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Շնորհավորում ենք Բակունց թիմին այս տարի Ազգային մրցաշարի գավաթը նվաճելու համար։

Teny Avakian